«Ֆիզգորոդոկում» բարձրահարկի կառուցման շուրջ վեճը չի հանդարտվում: Հարակից շենքերի բնակիչներն այսօր Երևանի քաղաքապետարանում քննարկման են մասնակցել, որին զուգահեռ կառուցապատողը ոստիկանների հսկողությամբ սկսել է ցանկապատել տարածքը:
Բնակիչների մի մասը շինհրապարակում ակցիա է սկսել:
Նրանց մտահոգությունները լսել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետները:
Հիշեցնենք՝ ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքում 12-հարկանի բնակելի համալիր է կառուցվելու, մինչդեռ հարևան շենքերի բնակիչները մի շարք մտահոգություններ ունեն, որ 3-4-հարկանի շենքերով թաղամասի ճարտարապետական տեսքը կխաթարվի, կտուժի կենսամիջավայրը։