Թալիբները Աֆղանստանի ամենաազդեցիկ երկու քաղաքական գործիչների՝ Ազգային հաշտեցման գերագույն խորհրդի ղեկավար Աբդուլլահ Աբդուլլահին և երկրի նախկին նախագահ Համիդ Քարզային, զրկել են թիկնապահներից, և այժմ նրանք տնային կալանքի տակ են: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը:
Թալիբներն առգրավել են Քարզայի մեքենաները, զինաթափել նրա թիկնապահներին, որից հետո պետության նախկին ղեկավարը տեղափոխվել է Աբդուլլահ Աբդուլլահի տուն, որտեղ մեկ օր առաջ խուզարկություն էր իրականացվել: Արդյունքում՝ իշխանությունը թալիբներին խաղաղ փոխանցելու համար ստեղծված համակարգող խորհրդի երկու անդամները մնացել են անպաշտպան:
Աբդուլլահ Աբդուլահը և Համիդ Քարզայը ստեղծել էին համակարգող խորհուրդն ու հանդիպումներ էին անցկացնում «Թալիբանի» հետ՝ նոր կառավարություն ձևավորելու համար: