Նորին գերազանցություն տիկին Անն Լույոն նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան. տեղեկացնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից:
Դեսպան Ժոնաթան Լաքոթն իր առաքելությունը կավարտի օգոստոսի 31-ին:
Դեսպանությունը ներկայացրել է Անն Լույոյի կենսագրական տվյալները:
Նա ծնվել է 1963 թ. սեպտեմբերի 5-ին:
Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դիպլոմ
Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի դիպլոմ (ռուսերեն, հունգարերեն):
Ռուսերեն լեզվի լիսանս:
Երկրորդ կարգի լիազոր նախարար:
Զբաղեցրած պաշտոններ՝
1989-1992 - ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Եվրոպա)
1992-1995 - երկրորդ, այնուհետև առաջին քարտուղար Բրազիլիայում
1995-1998 - առաջին քարտուղար Մոսկվայում
1999-2001 - ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Ռազմավարություն, ծրագրավորում և գնահատում)
2005-2007 - (Միջազգային համագործակցություն և զարգացում)
2007-2009 - ԱԳՆ կողմից նշանակում է ստացել Cultures France-ում
2015-2018 - Ծրագրի ղեկավար (Մշակութային, համալսարանական համագործակցություն և հետազոտություն)
2018 թ. մարտից - Համագործակցության և մշակութային հարցերի խորհրդական և Իսպանիայի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Մադրիդում: