Ազգային ժողովը 70 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության հնգամյա ծրագիրը:
Կողմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ խորհրդարանական մյուս երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը:
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտեց ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ԱԺ երկրորդ նստաշրջանն առաջին նիստը կգումարի սեպտեմբերի 13-ին: