Կեցություն ու կրթություն՝ մեկ հարկի տակ: Սեպտեմբերից «Ուսանողի տունն» ընդունելու է մարզերից մայրաքաղաք եկած ավելի քան 50 ուսանողի: Երիտասարդները 6 ամիս շարունակ այստեղ ստանալու են ոչ ֆորմալ կրթություն, մասնակցելու են կինոդիտումների, քննարկումների, բիզնես-հանդիպումների:
Կրթական ծրագիրն իրականացվելու է երկու ուղղություններով: Հայտերի ընդունման փուլն արդեն ավարտվել է: «Ուսանողի տունը» հյուրընկալելու է Երևանից 60 կմ և ավելի հեռու ապրող ուսանողներին: Ամենաշատ հայտերը Լոռու մարզից են:
Մանրամասները՝ տեսանյութում: