Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում ներկայացրեց նաև 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը՝ 3777:
Նրա խոսքով՝ զոհերից 3702-ը զինվորականներ են, իսկ 75-ը՝ քաղաքացիական անձինք, 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է:
«Ես հրապարակում եմ այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով»,- հավելեց Փաշինյանը: