«Լուրերի» Սյունիքի թղթակիցը եղել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի փակ հատվածում և հայտնել որոշ մանրամասներ տեղում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Արմինե Սիմոնյան - Այս պահին մենք գտնվում ենք Գորիս-Կապան ավտոճանապարհի Քարահունջի սահմանային անցակետում: Այստեղից ճանապարհահատվածը փակ է: Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական կողմը տարածել է ապատեղեկություն, թե իբր հայ զինծառայողը վնասել է ադրբեջանցի զինծառայողի, և ըստ դրա՝ փակել են ճանապարհը:
Ճանապարհահատվածում որևէ բեռնատար, որևէ քաղաքացի, տրանսպորտային միջոց չկա, բոլորն անվտանգ տարհանվել են: Ճանապարհահատվածը փակվել է զինտեխնիկայով: Այս պահին իրանական բեռնատարները կանգնած են: Ընթանում են բանակցություններ, ճանապարհահատվածը դեռ փակ է: