Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ երեկ ուշ երեկոյան ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս ավտոճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:
«Լուրերի» Սյունիքի թղթակից Արմինե Սիմոնյանը շարունակում է աշխատանքը Կարմրաքարի հատվածում:
Նա զրուցել է Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանի հետ՝ փորձելով պարզել՝ ինչ իրավիճակ է փակված ճանապարհահատվածում և առհասարակ Սյունիքում:
Կարո Ավանեսյան - Այս պահին Սյունիքում, կոնկրետ Կարմրաքարից մոտ 3 կմ հեռավորության վրա՝ Չայզամի կոչվող տարածքում, ընթանում են եռակողմ բանակցություններ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի սահմանապահ զորքերի միջև: Եվ սպասում ենք դրական պատասխանի, որ այսօր ճանապարհը պետք է բացվի:
Սյունիքում իրավիճակը նորմալ է, բնակչության շրջանում խուճապ չկա: Իրենց միջանձնային հարաբերությունները ուզում են բարդել հայկական կողմի վրա, բայց մեր կողմից հստակ պարզել ենք, որ նման բան չկա: