Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ադրբեջանական կողմը գիշերը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը:
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ այդ հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանք է իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։
«Լուրերի» նկարահանող խումբը գտնվում է այդ հատվածում: