ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են՝ Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի են ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ:
Այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է և հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռևս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը:
ԱԻՊԾ-ն հորդորում է բնակչությանը խուճապի չմատնվել: Իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո:
Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներ՝ կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ: