COVID-19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցերով այսօր Երևանի կենտրոնի տեսուչների եղել են Երևանի Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի իրացման ցանցի խոշոր խանութներում: Կազմվել է մեկ արձանագրություն՝ կապված խանութներից մեկում հաճախորդների կողմից դիմակ չկրելու, գրանցամատյանների բացակայության և մարդկային կուտակումների հետ:
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները՝ մարզային տեսուչների հետ համատեղ, ստուգայցեր են անցկացրել նաև Գեղարքունիքի և Արագածոտնի իրացման օբյեկտներում: Արագածոտնում և Գեղարքւնիքում կազմվել են 2-ական արձանագրություններ՝ հաճախորդների կողմից դիմակներ չկրելու հետ կապված:
COVID-19-ի դեմ պայքարի համար սահմանված նորմերի կատարման վերահսկողությունը շարունակում է մնալ ՍԱՏՄ թիրախում: Ստուգայցերը շարունակվելու են: