ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ պետական նպաստի առանձին տեսակների նշանակման համար դիմում ներկայացնելու դեպքում պետք է այցելել Միասնական սոցիալական ծառայության բնակության վայրի տարածքային կենտրոն։
Ձեզ ենք ներկայացնում դիմում գրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
Չաշխատող անձի մայրության նպաստի նշանակման դեպքում՝
-
Անձը հաստատող փաստաթուղթ,
-
ՀԾՀ (սոցիալական քարտ),
-
հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը (եթե քաղաքացին չունի ՀԾՀ),
-
ժամանակավոր անաշխատունակության թերթիկ,
-
դիմումում նշում բանկի անվանումը, որտեղից շահառուն (կամ լիազորված անձը) ցանկանում է ստանալ մայրության նպաստի գումարը,
-
ազատ ոճով շարադրված հայտարարություն՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար առաջին օրվա դրությամբ՝ օրենքով սահմանված վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսանալու մասին, անհրաժեշտության դեպքում՝ շահառուի բանկային հաշվի համարը։
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման դեպքում՝
-
Անձը հաստատող փաստաթուղթ,
-
ՀԾՀ (սոցիալական քարտ),
-
Երեխայի ծննդյան վկայական,
-
Երեխայի ՀԾՀ (սոցիալական քարտ),
-
Խնամակալության մասին փաստաթուղթ (եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն),
-
ծնողին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու մասին գործատուի տված տեղեկանքը (ստորագրված և կնքված գործատուի կնիքով), անհրաժեշտության դեպքում՝ բանկային հաշվեհամար։
Հարկ է նկատի ունենալ, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմումը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության որևէ տարածքային բաժին, կամ դիմումը ներկայացնել առցանց եղանակով՝ առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր մուտք գործելով ssa.am կայքէջ:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման դեպքում՝
-
Անձնագիր,
-
ՀԾՀ (սոցիալական քարտ),
-
ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,
-
Ծննդյան վկայականը կամ երեխայի մահվան դեպքում մահվան վկայականը,
-
բանկի անվանումը, որտեղից ծնողը (նրա լիազորած անձը) ցանկանում է ստանալ նպաստի գումարը,
-
ՔԿԱԳ մարմնի տված՝ ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը։
-
Ծնողի՝ նպաստի իրավունքը հաստատող այլ փաստաթղթեր (ներկայացվում է ըստ պահանջի),
-
Ընտանիքում երկրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաների (զավակների) մահվան վկայականի սերիան և համարը կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթղթի համարը:
Հարկ է նկատի ունենալ, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է նաև առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա ssa.am կայքէջի միջոցով:
Նշանակված, սակայն դիմողի մահվան պատճառով չվճարված երեխայի ծննդյան միանվագ, ինչպես նաև մայրության կամ անաշխատունակության նպաստի վճարման դեպքում՝
-
Դիմումը ներկայացնող ծնողի, որդեգրողի կամ խնամակալի անձնագիրը, ՀԾՀ (սոցիալական քարտ),
-
այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ գումարը,
-
Նոր ծնված երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր (նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ և այլն),
-
ծնողի մահվան վկայականը, եթե այն տրամադրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը։