Եվս մեկ միջադեպ է Ազգային ժողովում գրանցվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ:
Հակոբյանը, անավարտ թողնելով ելույթը, իջել է ամբիոնից ու շարժվել դեպի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շարքեր:
Նիստը նախագահողը դարձյալ հարկադրված է եղել ընդմիջում հայտարարել:
Հիշեցնենք՝ արդեն երկրորդ օրն է՝ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ընթացքում շիշ էր նետել նրա ուղղությամբ: