Օգոստոսի 25-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցում են 10 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության աշխատակիցներ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 19։48-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին։