Հանրապետությունում մեկնարկել է եռամսյա վարժական հավաքների առաջին փուլը: Օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ն անցկացվող հավաքին մասնակցում են պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի ներկայացուցիչներ:
Նրանք, հնարավոր է՝ իրականացնեն նաև մարտական հերթապահություն: Հավաքի մասնակցի աշխատատեղը կպահպանվի, կհատկացվի նաև ամսական աշխատավարձ՝ կախված զինվորական կոչումից։
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան