Հայիթիում օգոստոսի 14-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո ենթակառուցվածքի վերականգնումը, նախնական գնահատականներով, կարող է պահանջել առնվազն 1,12 մլրդ դոլար: Երկրի իշխանությունները շփումների մեջ են Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիության և Համաշխարհային բանկի հետ: Այժմ քննարկվում են տուժած շրջանների վերականգնման համար միջոցների տրամադրման հնարավորությունները:
Օգոստոսի 14-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 2200 մարդ, ավելի քան 12 հազարը տուժել են, լիովին կամ մասնակի ավերվել է շուրջ 130 հազար շենք և շինություն: Կառավարությունը մեկ ամսով արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել: