Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ 2021թ. հոկտեմբերին կմեկնարկի Հայաստանի սիրողական ֆուտբոլի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Առաջնությունը կանցկացվի 2021թ. հոկտեմբերից 2022թ. մայիս ընկած ժամանակահատվածում։ Կարող են մասնակցել ՀՖՖ-ում որպես սիրողական գրանցված ակումբները՝ առավելագույնը 10 թիմ: Մասնակից թիմերի քանակը կարող է փոփոխվել մրցաշրջանից առաջ՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի որոշմամբ:
Սիրողական առաջնության մասնակցության մուտքավճարը 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ է: Բոլոր խաղերը կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Խաղերն անցկացվելու են «Ֆուտբոլ» խաղի կանոններին համապատասխան՝ 11 vs 11 ձևաչափով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021թ. սեպտեմբերի 20-ը: