Եվս 11 նրբանցքներում արտաքին լուսավորության ցանցի կահավորմամբ Լեռնակերտ համայնքում լուսավորության խնդիրը լիարժեք կլուծվի։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
100 տոկոս արտաքին լուսավորության ցանց ունենալու համար բարձր լեռնային համայնքն օգտվել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրից:
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում համայնքում կտեղադրվեն 56 նոր հենասյուներ և 56 նոր լուսատուներ, այսպիսով՝ համայնքում լուսատուների թիվը կհասնի 217-ի։
Ծրագրի ընդհանուր արժեքը 7 մլն 290 հազար դրամ է, գումարի 65 տոկոսը կհատկացնի պետությունը։