Արշալույսում 2021 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքներն ավարտվել են. համայնքում 10 հակակարկտային կայան է տեղադրվել: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Հակակարկտային կայանների տեղադրմամբ շուրջ 700 հա հողատարածք կպաշտպանվի բնական աղետից, ինչն էլ, իր հերթին, կնպաստի գյուղատնտեսության զարգացմանն ու բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
2-րդ սուբվենցիոն ծրագրով կընդլայնվի համայնքի ցերեկային լուսավորության ցանցը: