ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին անկախության 30-ամյակի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Ուկրաինայի ժողովրդին անկախության 30-ամյակի առիթով: Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդների միջև կապերը կշարունակեն ամուր հիմք ծառայել բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար»,- գրել է վարչապետը: