Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5021 նոր դեպք, տեղեկացնում է jnews.ge կայքը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5041 մարդ, մահացել է 58 հիվանդ:
Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 53747 թեստ, այդ թվում՝ հակագենների էքսպրես թեստով՝ 33312, մնացածը՝ ՊՇՌ թեստով:
Կորոնավիրուսի հայտնաբերման դրական ցուցանիշներն են՝ օրական՝ 9.52%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 10.84%, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 10.57%:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 528043 դեպք, որից 463306-ն ապաքինվել է, 6949-ը՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 մլն 038292 մարդ, մեկ օրում՝ 28196 մարդ:
Կարանտինային ռեժիմում բուժվում է 95 պացիենտ, հիվանդանոցում հսկողության տակ է 7356 մարդ, քովիդ հյուրանոցում ՝ 3304 վարակակիր: