Բերքաբեր համայնքում սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:
Կենսական նշանակության այս ծրագիրը ոռոգման ջրով կապահովի Բերքաբեր համայնքի ավելի քան 120 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ՝ թույլ տալով գյուղացիներին մշակել իրենց հողերը:
Ծրագիրն իրականացվում է Տավուշի մարզպետարանի, ՀՀ կառավարության, Բերքաբերի համայնքապետարանի նախաձեռնությամբ և «Հայաստան համահայկական հիմնադրամի» ու ՀՕՖ-ի ֆինանսավորմամբ։