Արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային տեղեկատվական արշավը հանրապետության հանգստյան գոտիներում շարունակվում է:
Անտառածածկ և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման նպատակով Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող «Պարզ լիճ» և Հաղարծին բնակավայրի, Ենոքավան, Աչաջուր համայնքների, Լոռու մարզի անտառածածկ տարածքներում և հանգստյան գոտիներում իրականացվում է բնակչության իրազեկման աշխատանքներ՝ հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
ԱԻ նախարարության աշխատակիցները հերթապահ խմբերով և անօդաչու թռչող սարքի միջոցով հորդորում են՝ չկատարել այրում խոտածածկ տարածքներում, չթողնել խոտածածկ տարածքներում շշեր և ապակու կտորներ, դյուրավառ նյութերով ներծծված լաթեր, խարույկի համար պատրաստել հատուկ առանձնացված վայր, տվյալ վայրից հեռանալիս խարույկը լիարժեք հանգցնել: