Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների 48-րդ առաջնությունում Հայաստանի կարատեի հավաքականը նվաճել է մեկ բրոնզե մեդալ:
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայացած առաջնությունում Junior-76 կարգում երրորդ մրցանակին է արժանացել Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա մրցաշարում անցկացրել է 5 մենամարտ՝ տոնելով 4 հաղթանակ:
Հավելենք, որ Եվրոպայի (EKF) 48-րդ առաջնությանը մասնակցել 45 երկրի 996 մարզիկ: