Այսօր տեղի կունենա Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը: Կառավարության առաջարկությամբ՝ խորհրդարանը կքննարկի կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը և կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
Գործադիրը կառավարության ծրագրին հավանություն է տվել մոտ մեկ շաբաթ առաջ, որը հիմնված է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա:
Ազգային ժողովի հավանությանն արժանանալուց հետո ՀՀ կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը: