Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Ենինը հայտարարել Է, որ անցյալ շաբաթ անհայտ անձինք առևանգել են ուկրաինական ինքնաթիռը, որը պետք Է ուկրաինացիներին տարհաներ Աֆղանստանից:
«Մեր ինքնաթիռն առևանգել են: Օգոստոսի 17-ին մեզնից փաստորեն գողացել են ինքնաթիռը. այն ուկրաինացիներին տարհանելու փոխարեն անհայտ ուղևորների խմբով թռել Է Իրան»,- նշել է պաշտոնյան՝ չմանրամասնելով, թե ինչով Է ավարտվել միջադեպը:
Ներկայում Աֆղանստանի բոլոր ցամաքային սահմանային անցումները վերահսկվում են «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից: Օտարերկրյա քաղաքացիների և արտասահմանյան ներկայացուցչություններում աշխատող աֆղանստանցիների տարհանումն իրականացվում Է Քաբուլի միակ օդանավակայանով, որը պահպանում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների զինվորականները: