Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել ՀԱՊԿ-ի աշխատանքներին և աշխատել պայմանագրային ու փաստաթղթային բազայի, ՀԱՊԿ-ի մեխանիզմների կատարելագործման և կիրառման ուղղությամբ: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2021 թվականի սեպտեմբերին, ստանձնելով ՀԱՊԿ-ի նախագահությունը, Հայաստանը փորձելու է իր առաջնահերթությունների շրջանակում ամրապնդել կազմակերպության կառուցակարգերը՝ ի նպաստ անդամ-պետությունների և միջազգային անվտանգության»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանը շարունակելու է նախաձեռնողական և փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումը: Նա նշեց նաև, որ կառավարությունը հետամուտ է լինելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակությանը:
«ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԱՊՀ-ն շարունակելու են մնալ մեր բազմակողմ հարաբերությունների զարգացման կարևորագույն հարթակներ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: