Միացյալ Նահանգները «Թալիբանի» և իր դաշնակիցների հետ քննարկում է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանի հետագա վերահսկողության հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Նա հայտնել է, որ թալիբները պարտավորվել են անխոչընդոտ մուտք ապահովել դեպի օդանավակայան, և եթե նրանք խախտեն իրենց պարտավորությունները, դրան կհետևի ամերիկյան կողմի պատասխանը: