ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան. այս մասին Փաշինյանը հայտարարեց ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս:
Վարչապետն ընդգծեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլիի շահագրգիռ գործունեությունը հայ-վրացական տնտեսական համագործակցությունը ակտիվացնելու գործում:
«Չեմ կարող չհիշատակել վարչապետ Ղարիբաշվիլիի անձնական ներդումը հունիսի 12-ին մեր գերիների վերադարձը կազմակերպելու գործում»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը: