ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ ՍԱՏՄ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Հանրապետությունում կորոնավարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում՝ հիմք ընդունելով 12.08.2020 թ. ուժի մեծ մտած՝ ՀՀ առողջապահության նախարարի N17 հրամանի 2-րդ, 5–րդ և 6-րդ հավելվածները:
Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ ՍԱՏՄ տեսուչների արդյունավետ աշխատանքը կարևոր գործոն է covid-19 համավարակի կանխարգելման գործընթացում:
Ամենախիստ հսկողություն պետք է սահմանվի, որ աշխատակիցներն ու գնորդները կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՍԱՏՄ ղեկավարի տեղակալները: