44-օրյա պատերազմի հանգամանքները պարզաբանելը հանրային հստակ և աներկբա պահանջ է՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս:
«Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար Ազգային ժողովում կստեղծվի քննիչ հանձնաժողով: Այս առումով պիտի ընդգծեմ ինչպես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին, այնպես էլ պատերազմի զոհերի և գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատների ներկայացուցիչներին հանձնաժողովի աշխատանքներին ներգրավելու կարևորությունը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներ ասելով չպետք է նկատի ունենալ միայն ռազմական ասպեկտը:
«Հարցն ունի բազմաթիվ շերտեր՝ արտաքին քաղաքականից մինչև սոցիալ-հոգեբանական»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: