Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ը 28 ռազմական թռիչք է իրականացրել և Աֆղանստանից տարհանել մոտ 10 400 մարդու: Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ տարհանման տեմպերի արագացումը մասամբ պայմանավորված է թալիբների հրամանատարների հետ տարհանվածներին օդանավակայան տեղափոխելու գործընթացի համաձայնեցմամբ:
«Ապագայում ևս այդ գործընթացը կպահանջի թալիբների հետ գործողությունների համակարգում և խնդիրների կարգավորում»,- նշել է Քիրբին:
Նա հայտնել է, որ Նյու Ջերսի, Վիրջինիա, Տեխաս և Վիսկոնսին նահանգներում տեղակայված ամերիկյան ռազմական բազաները ժամանակավոր ապաստան կդառնան տարհանվող աֆղանստանցիների համար: Քիրբիի խոսքով՝ չորս բազաները միասին կարող են տեղավորել մինչև 25 000 տարհանվածի: