COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 22-ի դրությամբ՝ կատարվել է 239342 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 153888, երկրորդ դեղաչափ` 85454, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:
«Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը
Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստումներն անվճար են: