Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է լքել կաթոլիկ եկեղեցու քահանայապետի պաշտոնը առողջական խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով իտալական Libero հրատարակությանը:
Պարբերականի տվյալներով՝ Վատիկանը գնալով ավելի է խոսում նոր կոնկլավի մասին: Հռոմի Պապի հնարավոր հրաժարականը բարձրացվել է նրա վիրահատությունից հետո: Բացի դրանից՝ դեկտեմբերին հովվապետը կդառնա 85 տարեկան: Այդ տարիքում նախորդ պապը՝ Բենեդիկտոս XIV-ը, հրաժարական տվեց:
Հուլիսի 4-ին կաթոլիկ եկեղեցու 84-ամյա ղեկավարը հաստ աղիքի վիրահատության ենթարկվեց, որը տևեց գրեթե երեք ժամ և անցավ հաջողությամբ:
Հունվարի 30-ին էլ Ֆրանցիսկոս Պապին խորհուրդ էին տվել դիետա պահել: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտնի է իր լավ ախորժակով, և նրան խորհուրդ էր տրվել հրաժարվել մակարոնեղենից, ինչպես նաև հացից, պիցցայից և ցանկացած քաղցրավենիքից՝ ներառյալ տորթերն ու խմորեղենը: