Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ավարտվել է Ագզամովի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցել է 11 երկրի 65 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր։
Մրցաշարում հիանալի է հանդես եկել երիտասարդ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող։ Սարգսյանը նաև 10 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը։
Տիգրան Հարությունյանը 6,5 միավորով կիսել է 2-7-րդ հորիզոնականները։ Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը վաստակել է 6, իսկ միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 4,5 միավոր։