ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինի տրանսպորտային անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայողները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով օգոստոսի 23-ին վաղ առավոտից շարունակել են վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ։
Մշտադիտարկվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործող մոտ 90 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում տեսչական մարմնինների մասնագետները մի շարք խախտումներ են արձանագրել։
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 4 արձանագրություն, որոշ դեպքերում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ։ Վերահսկողության հետ միաժամանակ՝ տեսչական մարմինների մասնագետները նաև բացատրական և իրազեկման աշխատանքներ են իրականացրել։
Համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։