Պետություն-համայնք համագործակցության արդյունքում մեկնարկել են Փոքր Մանթաշ համայնքի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ներհամայնքային 3-րդ և 7-րդ փողոցների վերանորոգման համար կծախսվի 29.2 մլն դրամ։ Պետությունը կտրամադրի գումարի 70 տոկոսը, 30-ը՝ համայնքը։
Ծրագրի իրականացմամբ համայնքում ստեղծվել է նաև 26 ժամանակավոր աշխատատեղ։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Գրաֆշին» ՍՊԸ կողմից։