Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն Ուֆայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ
67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանն ու 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը դարձել են արծաթե մեդալակիր: 72 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Շանթ Խաչատրյանը՝ հաղթելով ադրբեջանցի Հասանլիին:
Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր հունահռոմեական ոճի 10 ըմբիշ:
Ավելի վաղ, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում փոխչեմպիոն էր դարձել 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը, բրոնզե մեդալակիր՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ)։