Մոտ 75 մարդ է վիրավորվել Հնդկաստանում հյուսիսում քար նետելու ամենամյա կրոնական փառատոնի ժամանակ՝ հայտնում է Times of India-ն:
Փառատոնը տեղի է ունենում ամեն տարի Հնդկաստանի Ութարախանդ նահանգի Դևիդհուրա տաճարում՝ ի պատիվ լիալուսնի օրվան: Տոնի ժամանակ հավատացյալները քարեր են նետում միմյանց վրա և թափվող արյունով փորձում սիրաշահել աստծուն:
Միջոցառումից հետո 75 տուժած դիմել է բժշկական օգնության:
Ըստ պարբերականի՝ 2013 թվականին Ութարախանդ նահանգի դատարանը որոշում էր կայացրել, որ տեղի բնակիչները քարերը պետք է փոխարինեն մրգերով և ծաղիկներով: Սակայն հավատացյալները հրաժարվում են ենթարկվել նոր օրենքին՝ պատճառաբանելով, որ Աստծուն «արյունոտ զոհաբերություն» չանելը կհանգեցնի դժբախտությունների: