Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ ուղևորների առողջության անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար խստացվում են երկաթուղային կայաններում, միջազգային գնացքներում և քաղաքամերձ էլեկտրագնացքներում գործող սահմանափակումները:
Մասնավորապես, երկաթուղային կայարանների տարածք և գնացքների վագոններ մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներ կրող ուղևորների համար:
Նշվում է, որ հարավկովկասյան երկաթուղին ձեռնարկում է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները:
Հարավկովկասյան երկաթուղին հայտնում է նաև, որ քաղաքացիների հետ աշխատող գրեթե ամբողջ անձնակազմն արդեն պատվաստվել է:
Բոլոր կայարանային տարածքները օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով: Յուրաքանչյուր ուղերթի ավարտից հետո բոլոր գնացքների վագոններն օդափոխվում և ախտահանվում են, վագոնների և կայարանների ախտահանումը կատարվում է նաև օրվա վերջում: