Օգոստոսի 21-ին և 22-ին ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության բոլոր մարզերում։
Երկու օրում տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանները վարչական իրավախախտման վերաբերյալ մոտ 1800 արձանագրություն են կազմել. ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել մոտ 3 տասնյակ մեքենա։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում 73 վարորդ։ 12-ը տեղում զրկվել են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, իսկ ինը դեպքով նախապատրաստվում են նյութեր։ 51 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր, 28-ի համարանիշերը փակցված էին ոչ սահմանված տեղում, 20-ը չուներ ԱՊՊԱ պայմանագիր, իսկ 320 անձ մեքենայում ամրակապված չի եղել։
ՃՈ-ն վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։