Աշոտ Խուդգարյան («421» ընկերության համահիմնադիր) - Artsakh Tech Week pech - Եթե մենք վստահ ենք, բաց ենք, դրական ենք, համառ ենք, պատրաստված ենք ու հուսալի, հուսալի ոչ թե մեքենայի, այլ հետո անում ենք այն, ինչ ասում ենք, մեր կոմունիկացիան իդեալական է:
Հենց այս խորհուրդներով Աշոտը 3 տարուց ավելի է՝ նոր ստարտափերներին 5-7 միլիոն դոլար ներդրման աջակից է եղել: Հիմա իր հիմնած ընկերությունը 70-ից ավելի սկսնակ տեխնոդեմքերի հետ է գործակցում, օգնում է վաճառել տեխնոարտադրանքն ու ներդրողներին ճիշտ ներկայանալ:
Աշոտ Խուդգարյան - Կա 3 րոպեանոց ներկայացում, որի ընթացքում ռեալ ինվեստորը որոշում է՝ իրեն հետաքրքիր է թե չէ: Հետաքրքրության ու դիտարկման փուլ մտնում է այդ ընթացքում, եթե ներդրողը պատրաստ է 400 հազար դոլարի ներդրում անել: Ստացվում է, որ էդ 400 բառը, որ հիմնադիրն ասում է ներկայացման ժամանակ, ամեն բառի վրա 1000 դոլարի պատասխանատվություն կա: Հենց դա էլ մենք ստարտափերներին սովորեցնում ենք:
Պատասխանատվությունը մեծ է, հենց այս պատասխանատու տեխնոոլորտն էլ Հայաստանում ամենաբարձր վարձատրվողն է: Տեղեկատվության և կապի ոլորտի մասնագետների՝ ամսական միջին աշխատավարձը 513 հազար դրամ է: Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ այս տարվա մինչև մայիսը IT-ում էլ միջին ամսական աշխատավարձը կազմել է 644 հազար դրամ։ Այսօր փոխվել է փող աշխատելու ձևն ու ճանապարհը. ծրագրավորողն էլ 21-րդ դարի բանվորն է՝ վստահեցնում են տարբեր ընկերություններից:
Սովորաբար տեխնոընկերություններում դժվար է գտնել մեկին, որ ուզենար այլ մասնագիտություն ունենալ, գոնե հիմա:
Սուրեն Ղարագյոզյան (ավտոմատացման ինժեներ) - Եթե թոշակի գնամ գինեգործությամբ կզբաղվեմ:
Մասնագիտությամբ մեքենաշինության տեխնոլոգն էլ այսօր խոստովանում է.
Աշոտ Խուդգարյան - Ցավոք սրտի և հուրախություն ինձ՝ ես գնացի դեպի ավելի հաճախորդների հետ շփվելու, ոչ թե պրոդուկտ ստեղծելու:
Նույնիսկ ըստ Ֆորբսի՝ աշխարհում լավագույն գործատուների եռյակը նորից տեխնոընկերություններն են: Միջին 600 հազար դրամ աշխատավարձով տեխնոոլորտում աշխատանք գտելու համար հիմա նաև ընկերություններն են մրցում՝ ով ավելի հարմարավետ պայմաններ կառաջարկի: Ոլորտը լավ ուսումնասիրած ընկերության հիմնադիրը ենթադրում է, որ հիմա աշխատավարձերն ավելի բարձր են արտադրանք ստեղծող ընկերություններում, որոնք աշխատակիցների փնտրում են նույնիսկ մեր զրույցի պահին, իսկ ծառայություն մատուցողները կարող են թույլ տալ սկսնակ մասնագետների գտնել, ապա որոշ ժամանակ անց բարձրացնել նրանց որակավորումը:
Աշոտ Խուդգարյան - Չեմ կարող ասել, քանի տոկոսն են ջունիորների վերցնում, բայց շատ ուրախալի փաստ է, որ սկսել են պրակտիկաներ անել ջունիորի մի մակարդակ ներքևի հենց սկսնակին պատրաստելու համար, ինչը նշանակում է, որ էն կադրային բացը, որ մենք ունենք, արդեն մասնավոր սեկտորն իր ուժերով սկսում է լրացնել: Քանի տոկոսով կկարողանա՝ չեմ կարող ասել:
Ի դեպ, ամենաբարձր աշխատավարձերով ոլորտի մասին վերջին մի քանի ամիսն աշխատում են մեծ սթրիմինգային հարթակներում ցուցադրելու համար ստեղծվող «Մասք ֆակտոր» սերիալ-կատակերգության վրա: Նկարահանող ու դերասանական թիմը դրսից է՝ հիմնականում Միացյալ Նահանգներից, բայց դեպքերը Հայաստանում են՝ մեկ նպատակով:
Աշոտ Խուդգարյան - Եթե դու ուզում ես, որ աշխարհը քո կողքին կանգնի, աշխարհը քեզ պետք է պոզիտիվ ընկալի, իսկ էդ էն է, ինչ որ մենք ուզում ենք լուծել: