ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում մասնակցել է Սիսիանի պատմության թանգարանի խանութի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջը:
Թանգարան ու խանութ շրջայցից զատ՝ դեսպան Թրեյսին հաճույքով շրջել է նաև Սիսիանի տեսարժան վայրերով։
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և Սմիթսոնիան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագիրն աջակցել է Սիսիանի պատմության թանգարանին՝ մի շարք զբոսաշրջային պրոդուկտների մշակման և թանգարանի խանութի գործարկման հարցում։