Օգոստոսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 885 դեպք, որոնցից 224 493-ն՝ առողջացած, 4762-ը՝ մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 489 110 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 5220 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք: Ունենք 239 առողջացած, 10 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1147 է: