ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում գրեթե 100 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության՝ արևադարձային «Հենրի» փոթորկի պատճառով: Աղետը հորդառատ անձրևներ ու ուժեղ քամիներ է բերել Նյու Յորք, Կոնեկտիկուտ և Ռոդ Այլենդ: Քաղաքների փողոցներով ջրեր են հոսում, որոշ տեղերում կայանված մեքենաներն ամբողջությամբ մնացել են ջրի տակ՝ հայտնում է Euronews-ը:
Անձրևի ռեկորդային տեղումների պատճառով Նյու Յորքում շաբաթ օրվանից գործում է արտակարգ ռեժիմ: Միևնույն ժամանակ, արևադարձային փոթորիկները հազվադեպ են հանդիպում Նոր Անգլիայում: Տարածաշրջանը վերջին անգամ փոթորկի է ենթարկվել ավելի քան 30 տարի առաջ: 1991 թվականին «Բոբ» աղետից զոհվել է 17 մարդ:
Օդերևութաբանները նախօրեին «Հենրիին» տվել էին մրրիկի կարգավիճակ, սակայն մինչև ափ հասնելն այն թուլացել էր՝ վերածվելով արևադարձային փոթորկի:
Մեկ այլ աղետ է սկսվել Թենեսի նահանգում. ջրհեղեղի պատճառով այնտեղ զոհվել է 22 մարդ, տեղի հազարավոր բնակիչներ դեռ հոսանքազրկված են: