Oգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ «Պատրիոտ» կենտրոնում մասնակցել է «Արմիա-2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման արարողությանը։
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Արշակ Կարապետյանը, այնուհետև, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի ողջ շրջանակը քննարկել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի և Ռոսօբորոնէքսպորտ ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։