«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի:
Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում էր կրկին կալանավորել Արմեն Չարչյանին: Դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։
Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով ՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը հոդվածով: