2018 թվականի հուլիսին Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում մտել էին մի թոշակառուի գոմ և մանր եղջերավոր անասուններ գողացել՝ պատճառելով 350 հազար դրամի վնաս։
Երեք տարի առաջ կատարված գողությունը բացահայտվեց օգոստոսի 17-ին՝ ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների հետևողական միջոցառումների շնորհիվ։
Ըստ ստացված տեղեկության՝ գողությունն արել էր Արմավիրի մարզի Շահումյան գյուղում բնակվող 21-ամյա երիտասարդ, որը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արագածի բաժին ու խոստովանեց արարքը։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։