Վերջին պատերազմի հետևանքները Լեռնային Ղարաբաղում հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ կարգավիճակի հարցը, «Լուրեր»-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին:
Նման հայտարարություն դիվանագետն արել է Սյունիքի մարզ այցի ընթացքում:
«Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի բացառման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների վերացումը և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը: Մենք կարծում ենք, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռևս որոշված չէ»,- ասել է դեսպանը: