Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը կարող է երկրի զարգացման ծրագիրն իրականացնել առանց ԱՄՆ-ի աջակցության, բայց դա շատ ժամանակ կպահանջի` հայտնում է ТАСС-ը:
«Մենք անկախության 30 տարվա ընթացքում առաջին անգամ մշակել ենք Ուկրաինայի զարգացման ռազմավարությունը: Դա վերաբերում է տնտեսությանը, պաշտպանական ոլորտին, հրթիռային ծրագրերին, Ուկրաինայի Սևծովյան նավատորմին: Այստեղ մեզ անհրաժեշտ է Միացյալ Նահանգների օգնությունը: Բայց մեզ օգնություն է պետք, ոչ թե նվեր: Ամեն դեպքում, մենք մեր ծրագրերը կարող ենք իրականացնել նաև առանց որևէ օգնության, դա պարզապես երկար կտևի»,- պարզաբանել է Ուկրաինայի նախագահը:
Զարգացման ռազմավարության շրջանակում իրականացվող ծրագրերը, ըստ Զելենսկու, գնահատվել է 300 միլիարդ դոլար: